Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման» խորագրով հոդվածը: Հոդվածում անդրադարձ է կատարվում ԼՂ հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանը:
Հեղինակը մասնավորապես նշում է` Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները:
Քանի որ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել:
Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն