Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախագահի հայտարարությունը վկայությունն էր, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մայիս 15,2023 13:49

Նախագահ Միշելի հայտարարությունը, որտեղ շատ ակնհայտ անդրադարձեր եղան նախ հումանիտար հարցերին, պարզեցվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն, դա ուղիղ ուղերձ էր: Ես չեմ հիշում որևէ հիշատակում փոխանակման առումով, պարզապես կոչը վերաբերում էր նախկին պայմանավորվածությունների կատարմանը:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ԵԽ նախագահ Շառլ Միշելի երեկ հնչեցրած կոնկրետ թվերը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների վերաբերյալ՝ նախքան փաստաթուղթ ստորագրելը, արդյոք նշանակո՞ւմ է, որ ադրբեջանական զորքերը դուրս են գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից, արդյոք անկլավների հարցը այս տիրույթո՞ւմ է և նշանակո՞ւմ է արդյոք, որ վերջերս Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները փոխանակվելու են Բաքվում պահվող հայ գերիների հետ:

«Ես շեշտը կդնեի, նախագահի ուղերձն այն էր, որ երկու երկրները պետք է ճանաչեն երկուստեք տարածքային ամբողջականություն. նշանակում է այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին, խոսքը գնում էր դրա մասին, ինչը համապատասխանում է Ալմա-Աթայի հայտարարությանը և պարզապես վերահաստատում էր այս սկզբունքը։ Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հանդիպումը ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն և այդ մի քանի հարցերը, որ նշեցիք և որը հայտարարեց ԵԽ նախագահը՝ վկայությունն էր, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-նշեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Նա հավելեց, որ որևէ անկլավից ինքը տեղյակ չէ և վերջին շրջանում նման քննարկումներից տեղեկություն չունի: Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. «Այդ գաղափարը մի շարք մեր գործընկերների կողմից քննարկվել է, ոչ միայն ԵՄ-ի, այլ ԱՄՆ-ի, արդեն այդ սահմանները, ենթադրում են դուրս բերում»:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Միշել-Փաշինյան-Ալիև երեկվա հանդիպումը գնահատեց ընթացիկ, առաջադեմ աշխատանք և հույս հայտնեց, որ առիթ կլինի կողմերին ևս մեկ անգամ հանդիպելու: «Մենք գերիների վերադարձի ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց ԵՄ դեսպանը, ապա բառացիորեն կարդաց հայտարարության տեքստից․ «Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում: Նախագահ Միշելն ընդգծում է, որ չափազանց կարևոր է երաշխավորել փոխըմբռնումը, այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի և այս մարդիկ կազատվեն արագացված գործընթացով, մնացածը պետք է քննարկվի: Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության և հուսով ենք, որ 2 կողմերը իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքների, ինչը չափազանց կարևոր է և Ալմա-Աթայի հայտարարությունում հստակ կա»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031