Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 15,2023 13:38

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, որ հայկական զորքերը գտնվում են ադրբեջանական սահմանին՝ 1-2 կետով: Խորհրդարանում լրագրողներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ինչի՞ մասին է խոսքը:

«Չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն: Ես գիտեմ, որ ադրբեջանական զորքերը խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Նորից կրկնում եմ՝ այն, ինչը որ մերն է՝ մերն է. շուտ թե ուշ՝ ամեն ինչ պետք է գա՝ հագնի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն, այդ սահմաններն անձեռնմխելի են, ուրեմն, դրա հիմնական գրավականը լինելու են մեր զինված ուժերը»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ ադրբեջանական զորքերը պետք է ետ գնան՝ նո՞ր խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց, որ կան տարբեր տեսակետներ՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները չավարտված, ո՞ր քարտեզներով, նույնիսկ հումորի առարկա է դառնում՝ քանի՞ դար հետ գնանք եւ այլն:

«Հիմք ընդունած ինչ-որ քարտեզ անպայման գոյություն ունի, դա սովետական քարտեզներ կան, սովետական ԶՈւ-ում գործող քարտեզներ կան: Երկու կողմերից էլ պետք է ճանաչենք այդ քարտեզների իրողությունը, որը ճշտման գուցե, առանձին դեպքերում, կարիք կունենա: Կարծում եմ, այստեղ պետք է մենք շարժվենք մեր շահերի տեսանկյունից, նրանք էլ փորձելու են շարժվել իրենց շահերի տեսանկյունից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նույնիսկ մինչեւ բանակցությունների գնալն ադրբեջանական կողմը գնում է սադրանքների. դրանից առաջ էլ գնում էին եւ ինչ-որ հաջողություններ արձանագրում էին, բայց վերջին գործողությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմին չհաջողվեց իր խնդիրը լուծել: Սա, ըստ նրա, փաստում է մեկ բան՝ ՀՀ ԶՈՒ-ը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ փորձելով օր առաջ վերականգնել կորցրածը, լավ սպառազինվել, լավ կառավարվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031