Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլով

Մայիս 15,2023 12:12

Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, գրում է Reuters-ը: Քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 49%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչարօղլուն մոտ 45%: Փաստացի թեկնածուներից ոչ մեկին ընտրությունների առաջին փուլում չի հաջողվել հաղթահարել ձայների 50%-ի շեմը, ուստի նախագահը կորոշվի երկու շաբաթ անց՝ մայիսի 28-ին՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում:

Քըլըչդարօղլուն ասել է, որ երկրորդ փուլում ինքն է հաղթելու: Նա կոչ է արել իր կողմնակիցներին լինել համբերատար և մեղադրել Էրդողանի կուսակցությանը արդյունքների հաշվարկին միջամտելու մեջ:

Էրդողանի արդյունքները նախընտրական հարցումների արդյունքում ունեցած կանխատեսումներից ավելի բարձր են:

«Մենք արդեն 2,6 միլիոն ձայնով առաջ ենք մեր ամենամոտ մրցակցից, մենք ակնկալում ենք, որ պաշտոնական արդյունքներով այս ցուցանիշը կավելանա»,- ասել է Էրդողանը՝ դիմելով իր համակիրներին։

Էրդողանի հազարավոր համախոհներ հավաքվել են Անկարայում կուսակցության կենտրոնակայանի մոտ՝ բարձրախոսներից հնչեցնելով կուսակցության երգերը և ծածանելով դրոշները:

«Մենք գիտենք, որ սա դեռ իրական տոն չէ, բայց հուսով ենք, որ շուտով կնշենք նրա հաղթանակը: Էրդողանը լավագույն ղեկավարն է, որ մենք ունեցել ենք այս երկրի համար, և մենք սիրում ենք նրան», – ասել է 39-ամյա Յալչին Յըլդրիմը:

Նախագահի երրորդ թեկնածուն՝ ազգայնական Սինան Օգանը հավաքել է ձայների 5,3%: Ըստ վերլուծաբանների՝ հենց նրա ձայնը կարող է որոշիչ լինել երկրորդ փուլում՝ կախված նրանից, թե որ թեկնածուին կպաշտպանի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031