ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ․ Շ․-ն, իր ամուսնուն՝ Ա․Բ․-ին ձեւակերպել է որպես վարորդ, իսկ 2021թ․-ից՝ նաեւ համատեղությամբ ընթացիկ նորոգող եւ սպասարկող մասնագետ։ Այդ ընթացքում տնօրենի ամուսինը ստացել է 16 միլիոն 227 հազար դրամ աշխատավարձ, բայց նա երբեւէ աշխատանքի չի հաճախել եւ չի կատարել իր գործառնական պարտականությունները։
Տնօրեն Հ.Շ․-ն, որպես պաշտոնատար անձ, տեղյակ լինելով ամուսնու կողմից աշխատանքի չհաճախելու եւ նրա կողմից գործառնական պարտականությունները չկատարելու հանգամանքից՝ յուրաքանչուր տարի հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է կենտրոնի հաստիքացուցակները, ինչպես նաեւ միջոցներ չի ձեռնարկել ամուսնու աշխատանքի չհաճախելու հանգամանքը կանխելու ուղղությամբ:
Բոլոր փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Aravot.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարզաբանումը։