«Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններին հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է մարտական վիճակում»,- այսօր Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի սկզբում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հասկացողները հասկացան, թե ինչ եմ ասում։ Դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաեւ մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրսեւորման արդյունքում։ Մաղթենք հաջողություն մեր Զինված ուժերին»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ