Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանը պարզապես լեգիտիմացրել է Բաքվի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Տիգրան Գրիգորյան

Մայիս 15,2023 12:04

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր հանրությունը չի լսում կամ չի ցանկանում լսել, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ չի հետևում, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվում։

Ընկերներ, դուք Պրահայի փաստաթուղթը չե՞ք կարդացել։ Դուք Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները չե՞ք լսել այն մասին, որ եթե Բաքուն ճանաչի Հայաստանի 29․800 քառակուսի կմ տարածքը, Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Ամիսներ շարունակ դա է ասում։ Ու հիմա Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հանդիպման ընթացքում կրկին բարձրացրել է այս հարցը։ Ալիևը երևի համաձայնություն է տվել, ինչպես Պրահայում էր տվել։

Սա իշխանությունները, իհարկե, հերթական անգամ ներկայացնելու են որպես ձեռքբերում։ Այնուամենայնիվ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տարածքային նկրտումներ ցուցաբերելով, Ադրբեջանը նպատակ էր հետապնդում հասնել հենց այն արդյունքին, որը արձանագրվել էր Պրահայում։ Երկու տարի հետո Երևանը ոչ միայն ընդունում է Բաքվի պահանջը, այլև ձեռքբերում է ներկայացնում այն, որ Բաքուն է պատրաստ կատարել իր իսկ պահանջը։

Բայց գործնականում, իհարկե, այն գործողությունները, որոնք Երևանը ակնկալում է Բաքվից, կյանքի չեն կոչվելու։ Միամտություն է մտածել, որ մոտ ապագայում ադրբեջանական զորքերը կարող են հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։

Մի խոսքով, այս գործընթացի մեջ ներգրավվելով, Երևանը առանց որևէ դիվիդենտ ստանալու պարզապես լեգիտիմացրել է Բաքվի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Հ.Գ. Իրականում Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքը կարելի է համարել երկաթգծի բացման հարցով որոշակի առաջընթացը։ Հենց այս օրակարգն էր վերջին շրջանում բոլոր միջնորդների ուշադրության կենտրոնում։ Հուսանք, գերիների նոր խմբի վերադարձ էլ կլինի։ Այլ թեմաներով էական նորություններ չկան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031