Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնել. Չալաբյան

Մայիս 15,2023 11:11

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԲՐՈՒՍԵԼՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»: Նաև, նա նշեց, որ «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»:

Եթե վերանանք դիվանագիտական տերմինաբանությունից, ապա սա նշանակում է, որ Հայաստանը բանակցություններին ներկայացնող, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ համայնքներում։ Սա Փաշինյանի տոտալ ձախողումն է՝ որպես պետական գործիչ և բանակցող, որն արդեն ընդգծված ողբերգական հետևանքներ ունի Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքներում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար, և որը կարող է հանգեցնել ոչ միայն Արցախի վերացմանը, այլև Հայաստանի փուլային կլանմանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդիր և հակապետական գործունեությունը պետք է հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել։

Այս կապակցությամբ կուզեի հիշեցնել մի քանի պարզ իրողություն՝
ա) Դեռևս 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է որոշում, որի 2-րդ կետը սահմանում է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Այս որոշումը օրենքի ուժ ունի, ուստի ցանկացած պետական գործիչ, որն հակառակն է անում, դրանով խախտում է ՀՀ օրենքը։

բ) ՀՀ Վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 123 Հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել, հենվելով արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ավելին, համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք «ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ«։ Ուստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի այն, ոչ միայն որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ շռայլել, այլև այդ գործողությունները անմիջականորեն հանդիսանում են այլ պետական մարմինների իրավասությունների փաստացի յուրացում և ևս ապօրինի են։

գ) Այս կապակցությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 419 հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ «բռնությամբ, կամ Սահմանադրությամբ չնախատեսած այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը՝ պատժվում է ազատազրկմամբ, տասից տասնհինգ տարի ժամկետով»։ Տվյալ դեպում, մենք առերևույթ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված հստակ գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար առավել ծանր, և փաստացի անուղղելի հետևանքներ է առաջացնում։

Ամփոփելով վերոնշյալը, ևս մեկ անգամ շեշտեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ուստի նա կամ պետք է հերքի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, և կամ էլ պատրաստ լինի հրաժարական տալու՝ դրանով Հայաստանի Հանրապետության վրայից հանելով իր ապօրինի և արկածախնդիր գործողությունների պատասխանատվությունը։

Եթե նա դրանցից որևէ մեկը չի անում, ապա մեր երկրի բոլոր պետականամետ կառույցները պետք է միավորեն իրենց ուժերը՝ հասնելու այս անձնավորության հրաժարականին, և օրենքի ուժով նրան պատասխանատվության ենթարկելուն՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված նրա գործողությունների համար։ Անձամբ ես հետևողական եմ՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանին բոլոր օրինական միջոցներով իշխանությունից հեռացնելու համար, և կոչ եմ անում բոլոր մեր համախոհներին և գործընկերներին հանդես գալու միասնական դիրքորոշմամբ՝ այս անձնավորության կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տված հետագա վնասները կանխելու նպատակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031