Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնում են բացեիբաց, առանց ավելորդ բառախաղի. Վարուժան Գեղամյան

Մայիս 15,2023 10:49

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

ԵԽ նախագահ Շառլ Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարությունից ներկայացնում ենք ստորև մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը:

1.«Ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) և Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը։ Բանակցությունների ընթացքում կհամաձայնեցվի սահմանի վերջնական սահմանազատումը»։

86.600 քկմ մեջ մտնում է նաև Արցախը: Առավել հստակ ամրագրում այն փաստի, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Արցախը հանձնում են թշնամուն, չի կարող լինել: Հանձնում են բացեիբաց, առանց ավելորդ բառախաղի:

2.«Կապի առումով կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Նրանց համապատասխան թիմերին հանձնարարվել է ավարտին հասցնել սկզբունքների շուրջ համաձայնության գալը՝ երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ` կոնկրետ ժամանակացույցի հետ միասին»:

Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով Ադրբեջանը միայն մեկ տարբերակ է դիտարկում` «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Դե ինչ, ժամանակագրական հերթականությունը միանգամայն պահպանված է հայտարարության կետերում: Պարզից էլ պարզ է, որ Արցախի հանձնումից հետո հերթն անմիջապես հասնելու է Սյունիքի օկուպացիային և «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը կյանքի կոչելուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031