Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որևէ մեկը հավատում է, թե իբր դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», առնվազն մանկամիտ է. Վարդան Ոսկանյան

Մայիս 15,2023 10:31

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե որևէ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, ճանաչում է կամ ճանաչելու է ինչ-որ 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետություն և դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է։

Չի կարող լինել այնպես, որ, պատկերավոր ասած, բերանի մի անկյունով հայտարարես, թե ճանաչում ես դա (իմիջիայլոց, Բաքվի բռնապետը դա էլ չի արել), իսկ մյուսով՝ բարբաջես, որ, դիցուք, Երևանի Կոնդ պատմական թաղը, որտեղ, ի դեպ, կառավարական առանձնատներն են, իբրև թե, ինչ-որ բարբարոսական «Թափաբաշի» է, ուր պետք է վերադառնան ինչ-որ անհայտ ադրբեջանցիներ։

Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը հավատա, թե ես, իբր, համոզված եմ, որ արհեստածին Ադրբեջանն ունի պատմական լեգիտիմ իրավունք տեղաբնիկ ժողովուրդներից որևէ մեկի տարածքի կամ մշակույթի նկատմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031