Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
ԵԽ նախագահ Շառլ Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարությունից ներկայացնում ենք ստորև մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը:
1. «Ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) և Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը։ Բանակցությունների ընթացքում կհամաձայնեցվի սահմանի վերջնական սահմանազատումը»։
86.600 քկմ-ի մեջ մտնում է նաև Արցախը: Առավել հստակ ամրագրում այն փաստի, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Արցախը հանձնում են թշնամուն, չի կարող լինել: Հանձնում են բացեիբաց, առանց ավելորդ բառախաղի:
Կարդացեք նաև
2. «Կապի առումով կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Նրանց համապատասխան թիմերին հանձնարարվել է ավարտին հասցնել սկզբունքների շուրջ համաձայնության գալը՝ երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ` կոնկրետ ժամանակացույցի հետ միասին»:
Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով Ադրբեջանը միայն մեկ տարբերակ է դիտարկում` «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Դե ինչ, ժամանակագրական հերթականությունը միանգամայն պահպանված է հայտարարության կետերում: Պարզից էլ պարզ է, որ Արցախի հանձնումից հետո հերթն անմիջապես հասնելու է Սյունիքի օկուպացիային և «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը կյանքի կոչելուն: