Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 14,2023 22:31

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ:
Այս տարիների ընթացքում` մինչև 2018 թ.-ը, հայաստանյան իշխանությունները գործընթացին սատարելու և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթ են ստանձնել:

Եթե սրանց իշխանությունը հրաժարվում է իր առաքելությունից և հանձնողի, դավաճանի պիտակ վաստակում, դա դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն կհրեն:
Արցախցիների պայքարի հիմքում միջազգային սկզբունքներն ու ինքնորոշման գործընթացի մեկնարկին Խորհրդային միության օրենսդրությունն էր, իսկ այդ ճանապարհի ընտրության և շարժման արմատներում արցախցիներն էին:

Իհարկե, առանց Հայաստանի սատարման չափազանց ծանր է լինելու, բայց կրկնում եմ` Հայաստանը չէր նախաձեռնել ինքնորոշման գործընթացը և ըստ այդմ` չի կարող դադարեցնել այն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը իր հերթին աջակցում է ադրբեջանական երազանքի իրականացմանը:
Արցախը նույնիսկ ծանր բլոկադայի պայմաններում վերահաստատել է իր նպատակը` շարժվել ինքնորոշման իրավունքի ճանապարհով և որևէ պայմաններում չհայտնվել Ադրբեջանի կազմում:

Խնդիրն այն է, որ այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031