Ծանրամարտի Հայաստանի ազգային հավքականի նախկին անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը, որը այժմ ներկայացնում է Բահրեյնը, այդ երկրի դրոշի ներքո մասնակցել է Հարավային Կորեայում անցկացված Ասիայի առաջնությանը եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ միաժամանակ սահմանելով երկու ռեկորդ։
Գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում գրանցել է 217 կգ, որն Ասիայի նոր ռեկորդ է, հրումում ֆիքսել է 247 կգ եւ երկամարտի եւս մի ռեկորդային ցուցանիշով՝ 464 կգ, երկրորդ անգամ նվաճել է Ասիայի չեմպիոնի կոչումը։ Ընդ որում, Գոռը երկամարտում երկու կիլոգրամով գերազանցել է ծանրամարտի Եվրոպայի երեւանյան առաջնությունում Վարազդատ Լալայանի ցույց տված արդյունքը (462 կգ)։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ