Թուրքիայում այսօր տեղի են ունենում խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ընտրությունները մեկնարկել են ժամը 08:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 17:00-ին: Մինչև ժամը 21:00-ն արգելված է տեղեկություն հայտնել ընտրությունների վերաբերյալ: Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսել է Ստամբուլի ընտրատեղամասերում մեծ հերթեր:
Հայկական համայնքի ներկայացուցիչներից շատերն ընտրել են ընդդիմության ներկայացուցիչ Քեմալ Քըլըչդարօղլուն, մի մասն էլ կարծում է, որ ընդդիմադիրները ևս ազգայնական են, և հայկական համայնքից շատերը մասնակցել են միայն խորհրդարանական ընտրություններին: Նկատեցինք, որ ընտրատեղամասերից որոշների առաջ կանգնած էին գորշ գայլերի ներկայացուցիչներ՝ կարծես վերահսկողություն կատարելով: Ըստ կանխատեսումների՝ հնարավոր է նախագահական ընտրություններում լինի երկրորդ փուլ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստամբուլ