Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավելի ձայն կհավաքի»․ պոլսահայ հասարակական գործիչ․ Ermenihaber.am

Մայիս 14,2023 10:35

Ermenihaber.am-ի կողմից կազմակերպված «2023 մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության համահիմնադիր, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն ներկայացրել է Թուրքիայում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ երկրում բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ է։

Էրզրումլուօղլուն հույս է հայտնել, որ այդ խնդիրները կլուծվեն երբ իշխանությունները փոխվեն և նշել իր տեսակետը, ըստ որի՝ այն կարող է իրականություն դառնալ, եթե Թուրքիայի գլլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի նախագահական ընտրություններում։

«Թեև Քըլըչդարօղլուի կուսակցության և ընդդիմության կազմում ևս կան ազգայնականներ, բայց հնարավոր է որոշակի մեղմ քաղաքականություն լինի: Գուցե ավելի խաղաղ ժամանակաշրջան լինի: Հույս ունեմ, որ թեկուզ մասամբ, բայց կարող է լինել»:

Ermenihaber.am-ի թղթակցի «1-ին փուլում ընտրությունները կավատրվե՞ն, կամ ո՞վ կհաղթի» հարցին ի պատասխան՝ Էրզուրումլուօղլուն ասել է.

«Բավականին դժվար հարց է: Հետևում եմ սոցհարցումներին, սակայն իսկապես դժվար է կախնխատեսումներ անել այնտեղից, որտեղ ես եմ գտնվում: Ես չեմ կարող ասել, թե որքան ժողովրդավարական կլինեն ընտրությունները, կամ արդյոք միջամտություն կլինի թե ոչ, բայց հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավելի ձայն կհավաքի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031