Լրահոս
Օրվա լրահոսը

«Էական որևէ փոփոխություն չի լինի»․ թուրք պրոֆեսորը՝ ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին․ Ermenihaber.am

Մայիս 14,2023 10:15

ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի թուրք պրոֆեսոր Հաքան Յավուզը մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների թեմայով Ermenihaber.am-ի կազմակերպած վեբինարի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին՝ կախված ընտրությունների արդյունքից։

Ի պատասխան Ermenihaber.am-ի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանի հնչեցրած հարցի՝ պրոֆեսորը Յավուզը նշել է․

«Ըստ իս՝ էական որևէ փոփոխություն չի լինի, սակայն ձայնի տոնայնությունը կփոխվի, որոշակի նրբություններում կլինեն փոփոխություններ։ Գլխավոր կմախքը, սակայն, կմնա նույնը։ Հնարավոր է, որ մարդկային զգացմունքների գործոնն առաջին պլան մղվի, եթե Քըլըչդարօղլուն հաղթի։ Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի բացումն էլ կարևոր է»։

Թուրք պրոֆեսորը տնտեսական կարևոր նշանակություն է վերագրում հայ-թուրքական միջպետական սահմանի բացմանը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի արևելյան նահանգներն էլ կարող են դրանից զգալիորեն օգտվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031