Հայաստանը ներկայացնող Բրյունետը, որը եզրափակչում հանդես եկավ 17-րդ համարի ներքո, «Եվրատեսիլում» գրավեց 14-րդ հորիզոնականը՝ 122 միավորով: Նա հանդես եկավ իր հեղինակային «Future Lover» երգով:
Իսկ Եվրատեսիլ 2023-ի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ իր TATTOO երգով:
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային ժյուրիի կազմում էին Սոնա Ռուբենյանը, Հրաչ Քեշիշյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Բադալյանը եւ Վահագն Գևորգյանը: Նրանք 12 միավոր շնորհեցին Իսրայելի ներկայացուցչին, այդ երկրից Բրյունետը ոչ մի միավոր չստացավ:
Գ. Հ.