Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը չի փոխվելու․ Վարուժան Գեղամյան

Մայիս 13,2023 23:08

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Մի քանի ժամից հայկական հանրության ողջ ուշադրությունը սևեռված կլինի Թուրքիայում անցկացվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Ընդ որում՝ վերջին ամիսներին անհարկի դրական սպասումների ակնկալիքներ են ստեղծվել հայտնի ուժերի կողմից՝ կապված ընդդիմության թեկնածուի հաղթանակի ու դրանից բխած «Հայաստանի լավ ապագայի» հետ։

Այս առիթով որպես թյուրքագետ երկու արձանագրում իմ ընթերցող լսարանի համար.
1. Էրդողանն ու իշխող կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, վերընտրվելու են։ Հնարավոր է դժվարությամբ, սակայն վերընտրվելու են։
2. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, այն հիմնական ուղղություններով մնալու է նույնը, քանի որ Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները, որոնց ընկալումները Թուրքիայի ազգային պետական շահի վերաբերյալ հիմնական առումով չեն տարբերվում։

Հ.գ. Արցախի շրջափակումը շարունակվում է ավելի քան 150 օր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031