Մայիսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Եվգենի Բաբուշկինի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք է բերվել պայմանավորվածություն` ավելի խորացնել համագործակցությունը հումանիտար արձագանքման կենտրոնի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև գերատեսչության համակարգման ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ։
ԱՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ