Լրահոս
Օրվա լրահոսը

Որդուն վիրավորելու առիթով սկսել է վիճաբանել աշակերտների և ուսուցիչների հետ, բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների․ ՔԿ

Մայիս 13,2023 18:13

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած խուլիգանության, աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների մի շարք էական հանգամանքներ։

Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից զեկուցագիր, ինչպես նաև քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ 2023թ․ մայիսի 11-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, մի քանի անձանց կողմից Երևան քաղաքում գործող  հանրակրթական ուսումնական հաստատությունում  մանկավարժների և աշակերտների հետ վիճաբանության, վերջիններիցս երկուսին հարվածելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

Բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ այդ ուսհաստատությունից նշված օրն իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասներից մեկն ստացել է քթի կոտրվածք, մյուսը՝ կզակի ու լեզվի վնասվածք:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձևավորվել է քննչական խումբ:

Վնասվածք ստացած անչափահասները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նույն օրը ձերբակալվել է մեկ անձ։

Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված 4 անձանց հետ, խմբի կազմում, 2023թ․մայիսի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, մուտք է գործել նշված ուսհաստատություն։ Չհարգելով հասարակությանը, արհամարհելով օրենքների և բարոյական նորմերի պահանջները՝ նույն դպրոցի աշակերտների կողմից մինչ այդ որդուն վիրավորելու չնչին առիթով նա սկսել է վիճաբանել աշակերտների և ուսուցիչների հետ։ Այդ ընթացքում նույն խուլիգանական մղումներով վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները, հնչեցրել հայհոյանքներ։ Այդ գործողությունների արդյունքում տևականորեն խաթարվել է դպրոցի բնականոն գործունեությունը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),  195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։

Նրան ներկայացվել է մեղադրանք, վերջինս ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031