ՀՀ վարչական դատարանը 03.05.2023 թ. թիվ ՎԴ1/0100/05/22 քննվող վարչական գործի շիջանակներում իր իրավական վերլուծությամբ արձանագրել է, որ զինծառայողներին և ըստ այդմ զինծառայողներին հավասարեցված անձանց տարիներ շարունակ ամենամյա արձակուրդների տևողությունը հաշվարկվել է օրենքի խախտմամբ` օրացույցային օրերով, աշխատանքային օրերի փոխարեն։
Վերոնշյալը փաստում է, որ փաստացի ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց ամենամյա արձակուրդի օրերի տևողությունը պետք է հաշվարկվեն ըստ գործող օրենքի աշխատանքային օրերով, իսկ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած անձանց պետք է տրամադրվի դրամական փոխհատուցում տրամադրված ամենամյա արձակուրդային օրերի սխալ հաշվարկի դիմաց։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր երախտագիտությունն է հայտնում «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակին, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին զինծառայոների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված սոցիալական իրավունքների վերակագնման հարցում աջակցելու համար։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն