Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 12-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունից ստացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն այն մասին, որ 1998թ.-ին Լեռնագոգ գյուղի այդ ժամանակվա գյուղապետ՝ Ս. Մ.-ի կողմից նույն գյուղի բնակիչ Հ.Հ.-ին Լեռնագոգ համայնքում տրվել է վարելահող, որի վերաբերյալ 2003թ. տրվել է սեփականության իրավունքի վկայական:
Ըստ նույն աղբյուրի, 2022թ.-ի դեկտեմբերին սեփականաշնորհված հողամասի տեղադիրքի մասին ճշտումներ կատարելիս գյուղապետարանի աշխատակիցը Հ.Հ.-ին ասել է, որ նշված վկայականով հողամաս Լեռնագոգ համայնքում գոյություն չունի:
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները: