Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը նվիրված էր Հայրենական մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձին։ Ռուսական ռազմական դրամայի պրեմիերան նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ:
«Այսօր դահլիճում ներկա են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երեխաներ, ովքեր նման ֆիլմերի շնորհիվ դաստիարակվում են համամարդկային արժեքներով՝ հայրենասիրությամբ, հայրենիքին ու սեփական ժողովրդին նվիրվածությամբ։ Վստահ եմ, որ ֆիլմի դիտումը, քննարկումն ու նկարահանող թիմի հետ շփումը կարթնացնեն ամենաաանկեղծ զգացմունքները»,- ընդգծեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, շեշտելով ստեղծագործական թիմի հսկայական աշխատանքը՝ պատմական հիշողության պահպանման գործում։
«Երբ նման ֆիլմեր ես դիտում, նորից վերապրում ես այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 78 տարի առաջ, ապրումակցում ես հերոսներին։ Այս ամենը արդիական է հատկապես հիմա, քան որ շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Արժեքավոր են այն ստեղծագործությունները, ֆիլմերը, գրքերը, որոնք մեզ վերադարձնում են այդ տարիներին, օգնում են ավելի լավ իմաստավորել տեղի ունեցավ իրադարձությունները և ճիշտ դասեր քաղել», – նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Անաստասիա Շիպուլինան շնորհակալություն հայտնեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին՝ ֆիլմի պրեմիերան կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
«Մոսկվայում ֆիլմի պրեմիերան կայացավ մայիսի 8-ին և արդեն մայիսի 12-ին այն ցուցադրվում է Երևանում։ Շատ հաճելի է և հուզիչ։ Սա մեր առաջին համագործակցությունը չէ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ Ձմռանը մենք այստեղ ներկայացրեցինք «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմը, որը նույնպես պատերազմի մասին էր։ Կարող եմ համարձակ ասել, որ մեր գործակցությունը հաջողվել է»,- ասաց Անաստասիա Շիպուլինան։
Ռեժիսոր Օլգա Մուզալևայի «Ճախրելով դեպի վեր» դրաման նվիրված է ռազմական օդաչու Աննա Պետրովայի (դերասանուհի Կատերինա Շպիցա) պատմությանը, որը Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում իր առաջ նպատակ էր դրել վրեժ լուծել գերմանացի օդաչուից, որի պատճառով մահացել էր իր սիրելին։ 1943-ին Աննա Պետրովան ավիացիոն գործարանի առաջատար ինժեներներից էր, որտեղ փորձարկվում են «Կրեչետ» մոդելի նոր ինքնաթիռները:
Ֆիլմը մի կնոջ մասին է, որը պատերազմի մեջ է անցկացնում իր երիտասարդությունը, առաջին անգամ սիրահարվում է և ունենում ողբերգական կորուստներ։ Աննան իր պայքարը նվիրում է զոհված ընկերոջը։ Միևնույն ժամանակ պատերազմական ծանր ժամանակներին, մարդիկ շարունակում էին հենարան փնտրել միմյանց մեջ և գտնել հարազատ հոգիներ:
«Դրաման պատմում է այն մասին է, թե որքան ծանր էր տրվում հաղթանակը, ինչ ծանր փորձություններ էին ստիպված հաղթահարել մեր հայրերն ու պապերը։ Միևնույն ժամանակ սա ֆիլմ է կնոջ և պատերազմում սիրո մասին։ Ընդգծվում է կանանց դերը Հայրենական մեծ պատերազմում և այն անգնահատելի ներդրումը, որ նրանք ունեցել են հաղթանակի գործում», – պատմեց ֆիլմի ռեժիսոր Օլգա Մուզալևան։
Երևանյան պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Դիտումից հետո տեղի ունեցավ ֆիլմի քննարկում հանդիսատեսի հետ, ներկաները կիսվեցին տպավորություններով:
«Այսքան շատ հանդիսատես և այսպիսի ջերմ ընդունելություն մենք չենք ունեցել նույնիսկ Մոսկվայում», – ասաց ֆիլմի գլխավոր դերասանուհի Կատերինա Շպիցան:
«Թեման ցավոտ է հետխորհրդային բոլոր ժողովուրդների համար, չկա մի ընտանիք, որին պատերազմը չի առնչվել։ Ինձ համար շատ հետաքրքիր էր խաղալ ռազմական օդաչուի դերը, անսովոր ու նոր էր նաև զինվորական համազգեստ կրելը։ Իմ ոգևորությունը չէր խանգարում անգամ այն փաստը, որ ֆիլմը նկարահանվում էր աշնան ցուրտ եղանակին», – ավելացրեց դերասանուհին։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը, ով շնորհակալություն հայտնեց նկարահանող թիմին ՝ կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի և թեմայի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար։
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ