Aravot.am-ի տեղեկություններով փաստաբան Է. Ա.-ն. հաղորդում է տվել այն մասին, որ Գայի պողոտայի իրենց փաստաբանական գրասենյակի և հարևանությամբ գործող տաքսի ծառայության զբաղեցրած տարածքների մուտքերի դռները վնասվել են ոտքերի բազմաթիվ հարվածներով՝ Լ. Ղ.-ի եւ Կ.Ղ.-ի կողմից:
Ըստ նույն աղբյուրի, ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Լ.Ղ.-ի եւ Կ. Ղ.-ի ինքնությունը, բնակության վայրը:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին: