Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հիմքերի նման խաթարումը հարվածում է ողջ աշխարհակարգին․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 13,2023 11:51

Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, հանդիպել են Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների, մասնավորապես գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ հանդիպել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Հայաստանի ներկայացուցչական կազմը հերթական անգամ եվրոպացի պատասխանատուներին հիշեցրել է, որ պետք է Ադրբեջանին պարտադրել՝ կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները եւ այդ երկրի կողմից իրականացվող աղաղակող այլ փաստերով ընդունված որոշումներն ու հորդորները:

Այսօր դրանց չկատարման հետեւանքն է 120 հազար արցախցիների՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնելը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիների պահումը եւ խոշտանգումը: Հերթական անգամ հայկական պատվիրակությունն աշխարհի խոշորագույն կառույցներից մեկին հորդորում է գործնական՝ պատժամիջոցների մեխանիզմ կիրառել ադրբեջանական կողմի վրա, քանզի մինչ այդ օգտագործվող գործիքակազմը որեւէ արդյունք չի տալիս: Հայաստանից ուղերձ է հղվում Եվրոպա, որ պաշտոնական Բաքվի՝ ԵՄ որոշումներն արհամարհելը եւ վերջինիս կողմից դրանց կատարումը պարտադրող գործողությունների չդիմելը ոչ միայն հարյուր հազարավոր հայերի ճակատագիր են արժենում, այլեւ հարվածում են նույն այդ եվրոպական կառույցների վարկին:

Այսօր եթե աշխարհի բարձրագույն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չեն կարողանում պարտադրել այնպիսի փոքր պետության, ինչպիսին Ադրբեջանն է, ապա դա խոսում է առաջին հերթին այդ միջազգային կառույցների ձեւականության մասին: Բայց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հիմքերի նման խաթարումը հարվածում է ողջ աշխարհակարգին՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով եւ ռիսկերով: Ռիսկերից մեկը մարդկության վերադարձն է բարբարոսական հարաբերություններին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031