Եկեք հասկանանք՝ իսկ ո՞ր ոլորտում է վիճակը բարվոք։ Ենթադրենք, արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցը, հարեւանների հետ հարաբերություններն աշխարհաքաղաքական պրոցեսների հետեւանք են եւ մեր իշխանությունների կառավարումից որոշակիորեն դուրս։ Արդյոք մյուս հարցերում ունե՞նք զգալի հաջողություններ, հստակ կառավարում, իրատեսական ծրագրեր, առաջընթաց։
Տնտեսական աճը, եթե անգամ այն կա, բացարձակապես կախված չէ գործող իշխանություններից եւ նրա ձեռնարկած քայլերից։ Թեեւ այնպես չէ, որ այդ աճի արդյունքում ունենք նոր ձեռնարկությունների կամ սեփական արտադրությունների հիմնադրում։ Գյուղատնտեսությունը վերջին տարիներին լավագույն ժամանակներ չի ապրում, եւ գյուղմթերքների մշակման հետ էլ կառավարությունը ոչ մի կապ չունի։
Քաղաքաշինական խնդիրները, որոնք բացառապես կառավարության տնօրինման տիրույթում են, բացարձակապես բարձիթողի վիճակում են, որի առհավատչյան Երեւանում անզուսպ իրականացվող խայտառակ շինարարությունն է՝ բոլոր նորմերից ու քաղաքաշինական կանոններից դուրս։ Տրանսպորտի վիճակը շատ մեղմ է անմխիթար անվանելը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում