Մհեր Տերտերյանի «գործողությունների» հետ կապված՝ բազում քրեական գործեր կան հարուցված։ Դրանցից մեկը քննվում է Արագածոտնի քննչական վարչությունում, իսկ կոնկրետ գործողությունը Մհեր Տերտերյանի կնոջը՝ Նաիրա Տերտերյանին հարվածներ հասցնելն է, ավելի ստույգ՝ «Ամբերդ» հյուրանոցում նրա պարանոցից բռնել է ու փորձել խեղդել, այլ մարմնական վնասվածքներ է հասցրել։ Իրեն բռնության ենթարկելու մասին հաղորդում է տվել Նաիրա Տերտերյանը։
Աշտարակի ոստիկանության բաժինը, որը ստացել էր այս հաղորդումը, մերժել է քրեական գործի հարուցումը, սակայն Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը բողոքարկել է ոստիկանության որոշումը, դատարանն էլ սահմանել է, որ քրեական վարույթ պետք է հարուցվի։ Մայիսի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց մեկ շաբաթ առաջ, դատարանի որոշումը կատարվել է, քրեական գործ է հարուցվել Տերտերյանի կողմից կնոջը խեղդելու ու հարվածներ հասցնելու դեպքով։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում