Տաշքենդում ավարտվում է բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը։ Այսօր կայացան նախավերջին փուլի մենամարտերը, որտեղ հաղթողները եզրափակչում չեմպիոնությունը վիճարկելու իրավունք ստացան։
Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Ափսոս, որ մեր երկու բռնցքամարտիկներն էլ պարտություն կրեցին ու ստիպված եղան բավարարվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալով։ Հետաքրքիր է, որ եթե սա Նարեկ Մանասյանի առաջին մեդալն է աշխարհի առաջնությունում, ապա Հովհաննես Բաչկովը պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրանալու է չորրորդ անգամ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ