ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր` Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մայիսի 12-ին Երևանի Գ. Արշակյանի անվան N 22 հիմնական դպրոցում մասնակցել է առաջին դասարանցիների ավարտական` «Այբբենարանի» հանդեսին:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, դատական իշխանության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Բացի տառերից, բոլոր առաջին դասարանցիներին սովորեցնում են այս դպրոց հաճախած հերոսների անունները, պատմում են նրանց անցած ճանապարհի մասին:
Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ է, ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Նոյեմբերի 5-ին Արշակյանը մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, բայց շարունակել մարտը մինչև գիտակցության կորուստը: Զոհվել է նոյեմբերի 7-ին:
Կարդացեք նաև
Վարչապետի տիկինը շնորհավորել է երեխաներին «Այբբենարանի» հանդեսի կապակցությամբ, հորդորել է բոլորին ջանասիրաբար սովորել ու լավ մասնագետ դառնալ:
Հանդեսի ավարտին Մարիամ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և հերոսի մայր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը առաջին դասարանցիներին առաջին տառով շղթաներ են նվիրել: