Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը Ադրբեջանի մաս չէ․ քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ

Մայիս 12,2023 20:30

Ինչպես կասեցնել Արցախն Ադրբեջանին բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։ Ինչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։ «Համախմբում» շարժման անդամների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մտահղացմանը, որի շուրջ երեկ լայնածավալ քննարկումներ իրականացվեցին շարժման անդամների, ինչպես նաև գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։

 

Հանդիպման 100-ից ավելի մասնակիցներին ներկայացվեց նախաձեռնության էությունը․ այն փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հանրաքվեն ու դրան նախորդող օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրական դաշտում այսօր առավել ազդեցիկ իրավական-քաղաքական գործողություններից մեկը կարող է դառնալ։ Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Մասնավորապես, Անկախության Հռչակագրում ամրագրված է երկու համազգային նպատակ․ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորում, ու Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սրանք մեր պետության կողմից սահմանված անժամկետ համազգային նպատակներն են։

Նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ։ Այժմ մեկնարկում են նախապատրաստական աշխատանքները, նախաձեռնությանը միանում են նոր անհատներ և կազմակերպություններ։ Նախաձեռնության ծավալմանը զուգընթաց, կտրամադրվի նոր տեղեկատվություն։

 

«Համախմբում» շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031