Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բայրամովը Խովաևին է հասցրել Ադրբեջանի դիրքորոշումը և Ադրբեջանի առաջնահերթությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում, ինչպես նաև ակնկալիքներն այդ գործընթացից: Միաժամանակ նա տեղեկացրել է հայկական կողմի «սադրանքների» մասին, «որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և բանակցությունները»:
Խովաևն իր հերթին ասել է, որ շատ կարևոր է Հարավային Կովկասում ապահովել խաղաղություն և կայունություն, և ռուսական կողմը պատրաստ է մշտապես աջակցություն ցուցաբերել այդ գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ