Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, որը Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիան բնութագրել է որպես փոխհրաձգություն։
«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի կողմից հերթական չհրահրված հարձակում, որը հայտնի է ԻՊ-ի ոճով մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը:
Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։
Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»,- գրել է Մարուքյանը։
Կարդացեք նաև
First of all, it was not an exchange of fire but another unprovoked attack by the Azerbaijan’s army, which is well known for its ISIS-like warfare conduct. Armenian army took necessary steps to defend our sovereign territory.
— Edmon Marukyan (@edmarukyan) May 12, 2023
Second, our demand is that Azerbaijan must withdraw… https://t.co/ztcrjknBRX