Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառայել լսարանին, երբ կարիքն ամենամեծն է». արտակարգ իրավիճակներում լրատվամիջոցների կարևորագույն դերի վերաբերյալ համաժողով է անցկացվել Հայաստանում

Մայիս 12,2023 16:42

Մայիսի 5-ին եւ 6-ին Երեւանում տեղի ունեցավ «Ծառայել լսարանին, երբ կարիքն ամենամեծն է. լրատվամիջոցների կարեւորագույն դերն արտակարգ իրավիճակներում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր BBC Media Action-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Համաժողովը համախմբել էր միջազգային, տեղական եւ մարզային մեդիափորձագետներին՝ քննարկելու այն կենսական դերը, որ մեդիան խաղում է ճգնաժամային իրավիճակներում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ճգնաժամային իրավիճակներում լսարանին արժանահավատ տեղեկություն տրամադրելու ուղիները, արտակարգ իրավիճակներում ապատեղեկատվության դեմ պայքարելու կարեւորությունը եւ այլն: Միջոցառման խոսնակները հանդես եկան թեմատիկ ելույթներով, պանելային քննարկումների եւ խմբային աշխատանքների միջոցով էլ ներկաներին ներկայացվեցին մեդիաարտադրության եւ միջոլորտային համակարգման գործիքակազմեր։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշեց. «Լսարան շահելու լրատվամիջոցների մրցավազքը կարող է տարբեր ռիսկեր ծնել, ինչպես նաեւ էթիկապես խնդրահարույց մտահոգություններ առաջ բերել՝ սենսացիոնիզմ, կեղծ տեղեկատվության տրամադրում, շահերի բախում: Լրատվամիջոցները կարող են, այնուամենայնիվ, պահպանելով էթիկայի չափանիշները, խթանելով մեդիա գրագիտությունը եւ հավասարակշռելով կոմերցիոն շահը եւ էթիկական նկատառումները, ձեւավորել լսարանի վստահությունը եւ հանրային դիսկուրսի իրազեկման եւ ձեւավորման գործում վճռորոշ դեր կատարել՝ հատկապես արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակներում»:

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից՝ «ԲիԲիՍի Մեդիա Էքշըն»-ի, «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան»-ի, «Հետք/Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի եւ «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031