Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Մայիս 12,2023 14:08

Այսօր՝ մայիսի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տղաներին։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031