Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 48՝ Հայաստանի ինտերպոլի ազգային բյուրոյի շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մոտ ականանետի արկ է հայտնաբերվել։
Դեպքի վայր է ժամանել ՓԾ թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տարածքը պարեկները սահմանազատել են, որպեսզի տեղում աշխատեն ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորները։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: