Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50%-ով բարձրացնել ու մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար. Տիգրան Աբրահամյան

Մայիս 12,2023 13:18

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարությունը կրկին փոփոխություններ է իրականացրել զինված ուժերում ատեստացիայի համակարգ ներդնելու ծրագրում:
Ըստ էության, սահմանվող փոփոխություններն ավելի շատ զինծառայողի են հնարավորություն տալու ատեստացիայի նվազագույն շեմն անցնելու համար, սակայն ըստ դասակարգման, գնահատականներից կախված, հավելավճարները տարբեր են լինելու:
Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում:

Դիրքապահ պայմանագրայինը, որին իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ հերոսացնում, մեկ հակահերոսի է վերածում, ամսվա ընթացքում 14 օրվա մարտական հերթապահության պարագայում մոտ 40%-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկին (ոչ սպայական կազմի):

Ամեն օր թշնամու հետ կռիվ տվող, կյանքի ու մահվան միջով ամեն օր անցնող ծառայողի նվազագույն պահանջները չեն բավարարվում, դրանք թողնված են ատեստացիայի վրա, որի հետ կապված վերապահումները շատ են:

Եթե խնդիրը մասնագիտական որակներն են, ապա մարդկային ռեսուրսի ճգնաժամի պայմաններում այլ լուծումներ պետք է փնտրել:
Գումարի առկայության պայմաններում, բեկում մտցնելու համար պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50%-ով բարձրացնել ու նոր մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար:

Կրկնում եմ` զորքերում արագ բեկում մտցնելու, համալրելու և որակի համապատասխան մակարդակի հիմքում պետք է դնել անհրաժեշտ վարձատրության հարցը, ատեստացիայի համար նախատեսված գումարների մի մասը դնել բազային աշխատավարձի բարձրացման վրա և նոր միայն գնալ ատեստացիայի մեխանիզմների կատարելագործման ու խրախուսման նոր համակարգերի ներդրմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031