Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մայիս 12,2023 12:34

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ինչպես նաև վերջինիս կողմից ձևավորված «Արդարության միացյալ նախաձեռնություն» բազմէթնիկ միավորման հետևողական ջանքերի արդյունքում՝ մայիսի 11-ին Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը։ Այդպիսով Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգներից հետո ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Համապատասխան օրինագիծը նահանգային խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել խորհրդարանական Լառա Ալեքսանդրի կողմից՝ արժանանալով խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների մեծ աջակցությանը՝ տարբեր քաղաքական խմբերից ու կուսակցություններից։

Ներկայացված բանաձևի միաձայն ընդունմանը ներկա են եղել տեղի հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայ դատի Սիդնեյի գրասենյակի ներկայացուցիչները։

Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի տնօրեն Միքայել Քոլոքոսյանը նկատել է․ «Ողջունելի է այս պատմական բանաձևի ընդունումը, մենք շնորհակալ ենք նախաձեռնության կողմնակիցներին և բոլոր նրանց ովքեր աշխատում էին կուլիսներում ու ողջ խորհրդարանին, որ պաշտպանեց այս բանաձևը։ Այս բանաձևի իմաստը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելն է, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալը»։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շարունակում է աշխատել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու և առհասարակ հայության շահերի պաշտպանության ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031