Միացյալ Նահանգները ներկայացնող հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը Ջերմուկ առողջարանային քաղաքում անցկացված Ստեփան Ավագյանի չորրորդ հուշամրցումում ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ դարձել է հաղթող:
Նրանից մեկ միավոր պակաս ունեն գրոսմայստերներ, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Յակուբոեւը, իրանցի Ամին Տաբատաբաեին եւ հայաստանցիներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հուշամրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ, որից 9-ը՝ գրոսմայստեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ