Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դիտորդները շատ լավ էլ զսպում են, արդյո՞ք, եթե դիտորդները չլինեին, գլոբալ պատերազմն արդեն սկսված չէր լինի». Շիրակ Թորոսյան. «Հրապարակ»

Մայիս 12,2023 10:36

Մայիսի 11-ի ռազմական սադրանքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց` հայտարարելով, որ չի չեղարկել բրյուսելյան այցը։ Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե սրանով Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել հայկական կողմին։ Զրուցել ենք ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։

– Երբ բանակցությունները զուգորդվում են սահմանային լարվածությամբ, գուցե ճիշտ է բոյկոտե՞լ այդ բանակցությունները՝ պարտադրելով, որ ադրբեջանական կողմը գա կառուցողական դաշտ։

– Սահմանին կրակում են ադրբեջանցիները, պատասխանում է հայկական ԶՈւ-ն, եթե հայկական կողմում մարդկային կորուստներ կան, ապա նույնը կա նաեւ Ադրբեջանի կողմում, ուստի Ձեր հարցադրումը պետք է նաեւ իրենց տալ։ Իմ կարծիքով, բանակցությունները պետք է շարունակել, այլ հարց է, եթե կողմերից մեկը հայտարարի բանակցություններից հրաժարվելու եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին։ Այո, կրակում են, իսկ արդյոք մեր կողմը չի՞ կրակում, այսինքն՝ պատասխանում։

– Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդների հրավիրեց Հայաստան, շատ գոհ էր, սակայն սահմանային սրացումները փաստում են, որ դիտորդների ներկայությունը զսպող գործոն չէ։

– Ես կարծում եմ, որ ԵՄ դիտորդները շատ լավ էլ զսպում են, արդյո՞ք, եթե դիտորդները չլինեին, գլոբալ պատերազմն արդեն սկսված չէր լինի, մենք փաստացի ունենք ԵՄ-ի կողմից Ադրբեջանին զսպելու գործիք, եւ սահմանային այս սրացումներն Ադրբեջանի ցանկությունների փոքրիկ դրսեւորումներն են:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031