Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր հնարավորություննները թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել». Աղազարյանը բնակարան է ձեռք բերել. «Ժողովուրդ»

Մայիս 12,2023 10:31

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի մեջ եմ եղել, հետո պատգամավոր դարձա, ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ անդամ էի, ու էլ չստացա բնակարան:

2020թ.-ին նոր կառուցվող շենքում բնակարան գնեցինք հիփոթեքով. հիմա ես, տղաներս, կինս, թոռնիկս այդ բնակարանում ենք ապրում, մեր հնարավորությունները թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորի որդիներն էլ պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. պատգամավորի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը, Նոր Նորքի թաղապետի տեղակալն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031