Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժառուների տեղափոխումը եւ ադրբեջանական քարոզչամեքենայի արշավը

Մայիս 11,2023 23:50

«Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով, այսօր Արցախից տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, ևս 21-ը սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ այս հաղորդագրությունից դուրս, ադրբեջանական անցակետում կանգնած շտապօգնության մեքենաներն ու ադրբեջանցի սահմանապահների պահանջներին դեմ հանդիման՝ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներն են։

Ի՞նչ է կատարվել իրականում: Անի Ավանեսյանն է ճշտել:

 

Արցախի Հեռուստատեսություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Խաղը տարվում է հետևյալ կերպ; Նախ խոչընդոտվում է Կարմիր Խաչի մեքենաներով տեղափոխումը, ռուսները մի քանի օրից միջամտում են ու ասում պայմանավորվել ենք, եկեք տանենք ու հետո հանձնում են ադրբեջանցիներին։ Նույն կերպ շրջափակաման մեջ հայտնված Լիսագորցիներին համոզեցին, ասեցին մենք տեր ենք հանգիստ գնացեք եկեք, չեն ստուգի, բայց հենց հասան Հակարի կամուրջ ադրբեջանցիք կանգնեցրին մեքենաները և ստուգեցին, իսկ ռուսները ծլկեցին էդ պահին։
    Ռուսամոլներ որ անընդհատ Արևմուտքի դավադրություն եք փնտրում ամենուր, սա ոնց կարդարացնե՞ք մնալով քիչ թե շատ բարոյականության շրջանակներում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031