Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Հիշեցնենք, այսօր հարցաքննվեց Գեւորգ Հարությունյանը: Նա խնդրո առարկա ժամանակաշրջանում, գյուղնախարարությունում բուսաբուծության վարչության պետի պաշտոն է զբաղեցրել: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ հանգուցյալ նախարար Սերգո Կարապետյանն իրեն ուղղորդել է նախաքննական ցուցմունք տալուց առաջ, իսկ հաջորդ հարցաքննության ժամանակ ինքը փոխել է իր ցուցմունքը: Գեւորգ Հարությունյանի նախաքննական ցուցմունքներում եւ դատարանում արած հայտարարությունների մեջ դատարանը հակասություններ գտավ, ուստի հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:
Վկայի կարգավիճակում լրացուցիչ հարցաքննության ժամանակ Գեւորգ Հարությունյանն ասել է, որ իր հիշելով, 2014 թվականին ծրագրերին մասնակցության համար գնային առաջարկ միայն «Ֆլեշ» ընկերությունից էին ուզել, իսկ 2013-ին, ծրագրի համար, տարբեր կազմակերպություններից էին գնային առաջարկ ստացել ու քանի որ այդ առաջարկներում ամենաբարձր գինը «Ֆլեշ» ընկերությունն էր տվել, ինքը նախարարից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է այդ ընկերությունն ընտրվել: Սերգո Կարապետյանն էլ պատասխանել է, որ այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է ընտրվել «Ֆլեշ» ընկերությունը: Իսկ վկայի կարգավիճակում առաջին հարցաքննության ժամանակ, նա այդպիսի տեղեկություններ չէր հայտնել: Սա հենց այն տեղեկությունն է, որը ամբաստանյալը հայտնել է, իսկ այսօր դատարանում, հայտարարեց, որ սուտ ցուցմունք է տվել:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբաստանյալն ասաց, որ պնդում է դատարանում տված իր ցուցմունքը, քանի որ իր ցուցմունքներում հակասությունները հենց այն մասին էին, որոնց մասին ինքը դատարանում հայտարարեց, թե Սերգո Կարապետյանն ասել է, որ ասի՝ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ են մատակարար ընկերություն ընտրել «Ֆլեշ» ընկերությանը: Ցուցմունքում առկա մնացյալը՝ կառուցված է այդ տրամաբանության տակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ