Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի հետևությունները դեռ տեսանելի չեն, ավելին՝ շատ դեպքերում, քաղհասարակության ձայնը լսելի չի. Հովսեփ Խուրշուդյան

Մայիս 11,2023 19:07

«Հայաստանը կոռուպցիայի ընկալման անցած տարվա ցուցանիշներով նահանջ է ապրել, և Հայաստանի կառավարությունն էլ ընդունել է դա, այդ առումով նույնիսկ կազմակերպվեց քննարկում, բայց ցավում եմ, որ համապատասխան հետևությունները դեռ տեսանելի չեն, որ իշխանությունները իրականացնում են կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու և ավելի լավ արդյունքների հասնելու համար: Ավելին՝ ես տեսնում եմ շատ տեղեր, երբ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում»: Այս մասին այսօր հայտարարեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին։

Նա որպես ձեռքբերում նշեց պարեկների աշխատանքը և դժգոհություն հայտնեց, որ թեպետ ապօրենի գույքի բռնագանձման ուղղությամբ իշխանությունները որոշակի քայլեր անում են, սակայն դրանք շատ դանդաղ են ընթանում: «Կան ոլորտներ, որոնք և պատճառ են դառնում այսպիսի ընկալման փոփոխության, դա և՛ պետական կառավարման այլ մարմիններն են, և՛ դատաիրավական համակարգն է: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի դատավորների նշանակումներ են տեղի ունենում, այդ թվում նաև ծանրաբեռնված նախկինում կոռուպցիոն կապերով, քաղաքական պատվերի կատարմամբ: Մենք տեսնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններում … (Խուրշուդյանը ստիպված եղավ խոսքն ընդհատել, քանի որ կողքին նստած ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ցածրաձայն ինչ որ բան էր ասում, որն ակնհայտ դուր չեկավ Խուրշուդյանին ու նա բարձրաձայն ասաց. «Կարելի՞ է ես շարունակեմ, հա՞» -խմբ. ) այդ առումով կա անելիք, որ քաղհասարակությունը պետք է անի և մշտապես հետևելու է, հատկապես՝ ՀՀ-ն ունի պարտավորություններ Եվրամիության հանդեպ համապարփակ և ընդլայնված համագործակցության շրջանակում և ես հույս ունեմ, որ մեր եվրոպական գործընկերների աջակցությամբ հզորացնել քաղհասարակությանը»,-ընդգծեց Խուրշուդյանը:

Տեղեկացնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։ Այն ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Հակակոռուպցիոն խորհրդի անդամ Կարեն Զադոյանի խոսքով, հակակոռուպցիոն պայքարի տեսլականի առաջին բաղադրիչը՝ մշտադիտարկումն է որակի տեսանկյունից, բայց մինչև հիմա իներցիայով տարբեր ռազմավարություններում ոչ ամբողջական ցուցիչներ են դրվում, հետո արձանագրվում դրա կատարումը, բայց մոռանում են համադրել ռազմավարական խնդիրի մակարդակում արդյունքների նվաճման հետ:

«Հիմա խնդիր է դրված ռազմավարական ինստիտուցիոնալ համակարգի վերափոխման և զարգացման, այս միջոցառումով անցնում են 2 սուբյեկտ ՀՀ արդարադատության նախարարություն և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: 2022թ. վերստուգիչ ցուցանիշը համարվում է վերապատրաստումը՝ Արդարադատության համար, իսկ հկ-ների համար վերապատրաստումները, եթե տեսնում եք սրանք համադրվող չեն, այսինքն 2 վերապատրաստումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք մի քանի տասնյակ են հնարավոր չի արդյունքը նվաճել: Այդ 2 վերապատրաստումներից մեկը արտասահմանում 2 բիզնես կառույցի ուղարկել են ինչ որ վերապատրաստման կամ սեմինարի: Արդարադատության նախարարության մասով շատ գործողություններ է արվել, մասնակցել են տարբեր սեմինարների, վերապատրաստումների, բայց արդյո՞ք նվաճվել է արդյունքը»,-տարակուսեց Զադոյանը:

Քննարկման ավարտին Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով կոլեկտիվ ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031