Civilnet. Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են կեղծ տեղեկություն, իբրև հայկական կողմը այսօր կիրառել է իրանական արտադրության կամիկաձե դրոններ:
Հրապարակումներն ուղեկցվում են ենթադրյալ օգտագործված իրանական կամիկաձե դրոնի լուսանկարով:
Իրականում լուսանկարը հին է և դրանում ոչ թե իրանական կամիկաձե դրոն է, այլ հայկական արտադրության հետախուզական X-55 տեսակի ԱԹՍ։ Լուսանկարը Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր դեռ 2020-ի հուլիսին:
Հայաստանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել է ԶՈՒ սպառազինությունում իրանական ԱԹՍ-ների առկայությունը:
Կարդացեք նաև