Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի մայիսի 14-ին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպմանը, մինչդեռ հունիսի 1-ին Քիշնևում հնարավոր հանդիպման մասին առայժմ որոշում չկա:
«Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել Բրյուսելում մայիսի 14-ին սպասվող հանդիպմանը՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, որը չկայացավ անցյալ տարի, քանի որ հայկական կողմը հրաժարվեց բրյուսելյան ձևաչափով հանդիպումից»,- ասել է Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ Բաքուն հայտարարել է, որ հնարավոր է մասնակցի նաև հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական ֆորումի շրջանակում նախատեսված ոչ պաշտոնական հանդիպմանը՝ պայմանով, որ այն չի փոխարինի բրյուսելյան ձևաչափին և չի փոխի այդ ձևաչափը: «Սակայն վերջնական համաձայնություն Քիշնևի հանդիպման մասնակցության վերաբերյալ առայժմ չկա՝ հաշվի առնելով, որ դիտարկվող հանդիպման մանրամասները չեն բարձրաձայնվել»,- ասել է Հաջիզադեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ