Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարորդը չի ենթարկվել պարեկների պահանջներին, փախուստի է դիմել, վնասել ծառայողական մեքենաները

Մայիս 11,2023 16:30

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի  452-րդ հոդվածի 2-րդ  մասով  և  264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ  կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գումարտակի աշխատակիցները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ժամանակ` ժամը 00.20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը երթևեկել է անկանոն: Մեքենան ստուգելու նպատակով բարձրախոսի միջոցով հաղորդել են կանգնել, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին և  դիմել է փախուստի։

Պարեկները ռադիոկապի միջոցով համապատասխան օգնություն են խնդրել կարգախմբերից՝ արհեստական խցանում ստեղծելու նպատակով: Իսակով-Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցնը արհեստական խցանում ստեղծելու նպատակով փակել են ճանապարհի մի մասը և դուրս գալով մեքենայից՝ «կանգ առ» ազդանշանով փորձել կանգնեցնել մեքենան։ Վերջինս, չենթարկվելով, շարունակել է ընթացքը, մեքենայի ձախ կողային մասով հարվածել պարեկներից մեկի ոտքին և դիմել փախուստի։ Հետապնդումը շարունակվել է Արարատի մարզի վարչական տարածքով դեպի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի վարչական տարածք, որտեղ կարգախմբերը, առաջ անցնելով, փախուստի դիմող մեքենային փորձել են կանգնեցնել։ Չենթարկվելով օրինական պահանջին՝ «Մերսեդես»-ի վարորդը դիտավորությամբ մեքենայով հարվածել է պարեկային «Շկոդա» ավտոմեքենաներին և կանգնել:

Վերջինիս վարորդը՝ Արարատի մարզի 41-ամյա բնակիչ Ա․Ս․-ն, ձերբակալվել է՝ տեղափոխվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում։

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասերով։

Ա․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, ըստ էության քննելու նպատակով, վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031