Լրահոս
Օրվա լրահոսը

  Նկատողություն՝ դատախազի նկատմամբ. նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու միջոցներ չի ձեռնարկել

Մայիս 11,2023 16:14
dataxazutyun text

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես` Արմավիրի մարզի դատախազի տեղակալը, N քրեական գործով (վարույթով) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, դատախազական ներգործության միջոցներ չի ձեռնարկել նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները ժամանակին կատարելու ուղղությամբ, ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ դրսևորել է անգործություն:

Դրանից բացի, որպես հսկող դատախազ, պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության համար, շուրջ երկու ամիս քրեական վարույթով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացած լինելու պայմաններում, որոշում չի կայացրել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը փոփոխելու վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031