Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամ՝ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը Տաշքենդում շարունակվող տղամարդկանց աշխարհի առաջնությունում անցել են կիսաեզրափակիչ եւ արդեն իսկ առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են: Մեր տղաները քառորդ եզրափակչում միավորներով պարտության են մատնել, համապատասխանաբար, կոլումբիացի եւ իսպանացի մրցակիցներին:
Այսօր բռնցքամարտիկներին մեկօրյա հանգիստ է տրվել: Վաղը կայանալու են կիսաեզրափակիչ մենամարտերը: Հովհաննես Բաչկովը ուժերը չափելու է Ուզբեկստանը ներկայացնող Ռուսլան Աբուլլաեւի հետ, իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը լինելու է Աբբես Մահիդինը (Իտալիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ