ԵՄ ավելի քան 1 միլիարդ դոլարի երկակի նշանակության ապրանքներ, որոնց արտահանման հիմնական ուղղություններ էին նշված Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը, և որոնք այդ երկրներ պետք է հասնեին Ռուսաստանի տարածքով, ճանապարհին «անհետացել են Ռուսաստանում:
Financial Times-ի կողմից վերլուծված հրապարակային տվյալները ցույց են տվել, որ ԵՄ-ից արտահանված վերահսկվող «երկակի օգտագործման» ապրանքների՝ 2 միլիարդ դոլար արժողությամբ նմուշների միայն կեսն է իրականում հասել իրենց սահմանված ուղղություններ՝ Ղազախստան, Ղրղըզստան և Հայաստան:
Այս ապրանքները, որոնք ԵՄ-ի կարծիքով կարող են օգտագործվել ռազմական կամ հետախուզական ծառայությունների համար և ենթակա են արտահանման վերահսկողության, հնարավոր է, Ռուսաստան են մուտք գործել անմիջապես ԵՄ-ից՝ պատրվակով, որ կարող են նշված երկրներ հասնել միայն այդ տարածքով:
Ուրվական արտահանումների անհամաչափ մասնաբաժինը, որը այդպես էլ չի հասել իր սահմանված նպատակակետին, ԵՄ տարածքից դուրս է եկել Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից Բալթյան երկրներից:
Կարդացեք նաև
Ապրանքներն ուղարկվել են 2022թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, երբ ԵՄ զգայուն առևտուրը Ղազախստանի, Ղրղըզստանի և Հայաստանի հետ (նախկին խորհրդային պետություններ, որոնք այժմ մաս են կազմում Ռուսաստանի հետ տնտեսական միության), աննախադեպ աճեց, նկատում է Financial Times-ը։
Արձանագրությունների անհամապատասխանությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շրջանցել է միջնորդների կամ մատակարարների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցները` ԵՄ մաքսային հայտարարագրերում նշելով կեղծ ուղղություններ: Այդ մեթոդն օգնել է Մոսկվային պահպանել եվրոպական կարևորագույն արտադրանքի հասանելիությունը, ներառյալ ինքնաթիռների բաղադրիչներ, օպտիկական սարքավորումները և գազի տուրբիններ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ