Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Կան դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է՝ պատվաստված, բայց կարմրուկով հիվանդացել են»

Մայիս 11,2023 14:58

«Դեպքեր կան, երբ ամբուլատոր քարտում նշված է, որ պատվաստված է, բայց կարմրուկով հիվանդացել են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Հայաստանում հաստատված կարմրուկի դեպքերին։

Նախարարն ասաց, որ համաճարակաբանական հետազոտություն են անցկացնում, պարզելու՝ վարակվածներն ու այս պահին հիվանդները պատվաստում ստացե՞լ են, թե՞ ոչ, ինչպես նաեւ հետաքննություն է կատարվելու։

Ավանեսյանը հիշեցրեց, որ Գեղարքունիքի մարզում տարիներ առաջ (10 տարուց ավելի)  դեպք է եղել, երբ բուժքույրը պատվաստումային խախտումներ է թույլ տվել․ «Այն ժամանակ հեռացվել է աշխատանքից, ծառայողական քննություն է եղել։ Բայց հիմա մենք իրականացնում ենք վերաիմունիզացիոն ծրագիր, եւ բոլորը, ովքեր տվյալ տարում պատվաստվել են, նորից կպատվաստվեն,  կստանան երկրորդ պաշտպանիչ պատվաստումը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031